Ադրբեջանցի զինվորի սպանության մասին ինֆորմացիամ իրականությանը չի համապատասխանում

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Հայաստանի պաշտպանության նախարարաությունը մոտավորապես 25-րդ անգամ է հերքում հայկական կողմից զինանադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, հերթական հայտարարությունը այն մասին, որ զինծառայող Ալիեւ Ֆարիդ Ռաղիմը սպանվել է դիպուկազարկ հրացանից հայկական կողմից, իրականությանը չի համապատասխանում:



Նշենք, որ ադրբեջանական կողմի վարկածի համաձայն, տվյալ միջադեպը տեղի է ունեցել «Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբելի գյուղի մոտ»: Նաեւ նշենք, որ ադրբեջանցի զինծառայողը կարող էր սպանվել դիպուկազարկ հրացանից, եթե միայն գտնվեր հայկական դիրքերից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա:
 Ուշագրավ
---