Ըստ լիտվացի պաշտոնյաների, գործընթացը Երևանի հետ պետք է զրոյից սկսել, որի համար ամիսներ կպահանջվեն, եթե ոչ տարիներ![]() 9 հոկտեմբերի 2013 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման մասին համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում: Լիտվայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ ու կառավարության տարբեր պաշտոնյաներ, որոնք խնդրել են չնշել իրենց անունները, ասում են, որ դա անհնար է մի քանի պատճառներով: Ըստ նրանց, առաջին հերթին, այն, որ գագաթաժողովի մեկնարկին հաշված շաբաթներ են մնացել և մի քանի հարյուր էջ պարունակող այդ փաստաթղթում փոփոխություններ կատարելը ֆիզիկապես անհնար է: Բացի այդ, Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի հետ տևական բանակցային գործընթացի ժամանակ Ասոցացման մասին համաձայնագիրը դիտարկել են որպես մեկ միասնական փաստաթուղթ, որի առանձին հատվածները զատելու ու նախաստորագրելու համար նրանք պետք է նոր բանակցային մանդատ ստանան Եվրահանձնաժողովից, կամ ԵՄ անդամ պետություններից: Լիտվացի պաշտոնյաներն ասում են, որ գործընթացը հարկավոր է զրոյից սկսել, որի համար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն: Նրանք նշում են նաև, որ եվրոպացի պաշտոնյաները Բրյուսելում բավականին հիասթափված են Հայաստանի վերջին պահին ընդունած որոշումից և այնքան էլ ցանկություն չունեն շատ արագ աշխատելու, որպեսզի հասցնեն արմատապես փոխել փաստաթուղթը մինչև գագաթաժողովը: Հայաստանի հանդեպ լիտվացի պաշտոնյաների շրջանում գերակշռում է ըմբռնումն ու նույնիսկ որոշակի «ցավակցական» վերաբերմունքը: Նրանք հասկանում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ՝ նրանք նշում են Վլադիմիր Պուտինի վերջին այցը Բաքու, ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, այդ ամենը համարելով Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման դրսևորում: Հենց այդ պատճառով են նրանք ասում, որ Հայաստանի այդ քայլը պետք է ըմբռնումով ընկալել: Այդ ֆոնի վրա բավականին կոշտ էին մեկ այլ լիտվացի պաշտոնյա՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Պետրաս Աուշտրեվիչուսի գնահատականները: Նա քննադատել է Սերժ Սարգսյանի քայլը Մաքսային միությանն անդամակցելու հարցում՝ նշելով, որ այդ քայլը մեծ անակնալ չեղավ եվրոպացիների համար, մասնավորապես, իր համար, սակայն այն խախտեց երկու եվրոպական սզկբունք՝ թափանցիկությունն ու կանխատեսելիությունը: «Դա քաղաքականություն վարելու եվրոպական ձև չէ, այդպիսի քաղաքականություն են վարում Եվրոպայից դեպի արևելք ընկած տարածաշրջաններում»,-ասել է Աուշտրեվիչուսը: Նա գտնում է, որ, դառնալով ՄՄ անդամ, Հայաստանը կտրուկ կնվազեցնի եվրաինտեգրման իր հնարավորություններն ու այսուհետ ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանը ավելի ցածր կարգավիճակ կունենա քան Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, հայտնում է «Ազատություն» ռասդիոկայանի հայկական ծառայությունը: Նախօրեին Բրյուսելում Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել գործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների ու առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Ըստ նախագահի, բանակցությունների հենց սկզբից հայկական կողմը միշտ ասել է Եվրահանձնաժողովի իր գործընկերներին, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե շահերը հակադրելու, այլ դրանք համադրելու մեջ: Ավելի վաղ Շտեֆան Ֆյուլեն, ելույթ ունենալով Մոլդովայում քաղաքացիական հանրության ներկայացուցիչների առջև, ասել էր, որ Վիլնյուսը պետք է շրջափուլ հանդիսանա գործընկերության պատմությունում: Նա թվարկել էր այն, ինչին պետք է հասնել Վիլնյուսում՝ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել Ուկրաինայի հետ, նախաստորագրել նմանատիպ համաձայնագրերը Մոլդովայի ու Վրաստանի հետ, մուտքի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրեր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի հասնել տրանսպորտային և կրթության ոլորտներում համագործակցության առումով: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսականհամագործակցության հետ: Photo: armenianleaders.wordpress.com Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |