ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը «փչացրեց» Ադրբեջանում «իդեալական» ընտրությունների պատկերը![]() 10 հոկտեմբերի 2013 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական գնահատականը: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան: «Մեր առաքելությունն Ադրբեջանում մեկնարկել է օգոստոսի 28-ին: Սեպտեմբերի 11-ին երկիր են ժամանել 30 երկարաժամկետ դիտորդներ: Մենք արդեն երկու միջանկյալ զեկույց ենք հրապարակել»,-ասել է նա: Ըստ նրա, դիտորդները տեղեկություններ են ստացել միջամտությունների և լրագրողների վրա հարձակումների մասին: «Հետևելով ընտրական գործընթացին 6 շաբաթ շարունակ, մենք եկանք այն եզրակացության, որ ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին ու խորհուրդներին: Մեզ հայտնի է դարձել, որ կարծիքն ազատ արտահայտելու ու հավաքների ազատության սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ընտրությունների գործընթացի վրա»,-ասել է նա: «Մեր դիտորդները տեղեկություններ են ստացել ընտրությունների ընթացքին միջամտելու, սպառնալիքների և նույնսիկ լրագրողների դեմ հարձակումների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք լուրջ իրավախախտումներ»,-ասել է նա: Ըստ առաքելության ղեկավարի, ընտրությունների մոտենալու հետ աճել է իրավախախտումների քանակը: «Ընտրությունների օրը ընտրատեղամասերի 19 տոկոսում իրավիճակը մեր դիտորդները գնահատել են որպես վատ և շատ վատ: Քվեարկության ժամանակ խնդիրներ են արձանագրվել տեղամասերի 11 տոկոսում: Ամենամեծ մտահոգությունն առաջացրել է քվեների հաշվառման գործընթացը: Ընտրատարածքների 58 տոկոսում ձայները հաշվելու ժամանակ ստեղծված իրավիճակը գնահատվել է որպես բացասական»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահի ընտրություններին որպես կարճաժամկետ դիտորդ մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 300 դիտորդ: Առաքելության ամփոփիչ զեկույցը կհրապարակվի երկու ամսից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն անսպասելիորեն փչացրեց ընտրությունների «պայծառ պատկերը» Ադրբեջանի իշխանությունների համար: Ադրբեջանական կայքերի մեծ մասը երեկվանից ուղղակի «մեղրածոր հաղորդագրություններ» է տարածում ամենաազատ, ամենաժողովրդավարական ու ամենաարդար ընտրությունների մասին գրեթե առանց խախտումների: Ըստ այդ հրապարակումների, դիտորդները միաձայն հայտարարել են, որ ընտրական գործընթացն Ադրբեջանում կազմակերպվել է բարձր մակարդակով և կարող է օրինակ ծառայել նույնիսկ ամենաժողովրդավարական երկրների համար: Զանգվածային խախտումների մասին հայտարարեց միայն ադրբեջանական ընդդիմությունը, և ինտերնետում հազվադեպ հայտնվող տեսակադրերը: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականն Ադրբեջանում «նախագահական ընտրություններ» վերնագրով թատերականացված միջոցառման վերաբերյալ յուրօրինակ ուղերձ է «նորընտիր» նախագահ Իլհամ Ալիևին՝ բոլորին չես կաշառի: Photo: minval.az Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |