ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղի քաղաքացիները երբեք չեն եղել եւ չեն լինի Ադրբեջանի քաղաքացիներ31 մարտի 2006 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես հանդես են եկել կարգավորման բանակցություններին ԼՂՀ մասնակցության օգտին առանց նախապայմանների: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչությունում: Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, Ղարաբաղի ԱԳՆ-ում նշել են, որ ԼՂՀ քաղաքացիները երբեք չեն եղել եւ չեն լինի Ադրբեջանի քաղաքացիներ: «Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն արվում են ներքին կիրառման համար եւ չեն արտացոլում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի իրական վիճկը»,-ընդգծել են ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել էր, թե «պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, եթե վերջիններս ճանաչեն իրենց որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ Հայաստանը դուրս գա բանակցություններից»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |