Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից31 մարտի 2006 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել ադրբեջանցի դիվանագետների նման հայտարարություններին եւ առավել եւս մեկնաբանել դրանք: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Ըստ նրա, Է.Մամեդյարովի հայտարարությունները տարակուսանքից բացի, ոչինչ չեն առաջացնում: «Մենք չենք կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի արտգործնախարարի նման հայտարարությանը: Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է, եւ մենք չենք պատրաստվում դուրս գալ բանակցություններից»,-նշել է Հ.Գասպարյանը: Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել էր, թե «պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, եթե վերջիններս ճանաչեն իրենց որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ Հայաստանը դուրս գա բանակցություններից»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |