Գերմանիան հարաբերությունները կկարգավորի ՌԴ հետ, եթե այն փոխի իր պահվածքը Հայաստանի, Ուկրաինայի ու Լիտվայի հանդեպ![]() 14 հոկտեմբերի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն բարդ մնալ, քանի դեռ Ռուսաստանը թույլ չի տալիս իր հարևաններին ինքնուրույն որոշել, թե որ ուղղությամբ են նրանք ցանկանում շարժվել, հայտարարել է Էստոնիայում Գերմանիայի դեսպան Քրիստիան Մատիաս Շլագան էստոնական տարածաշրջանային «Հյուսիսային ափ» պարբերականին: Անդրադառնալով «Գազպրոմ» կորպորացիայի ազդեցությանը գերմանական քաղաքականության վրա Ռուսաստանի հարցում՝ դիվանագետն ասել է, որ այն այնքան էլ մեծ չէ: Ըստ նրա, Ռուսաստանի հետ Գերմանիայի ու Եվրոպայի հարաբերությունների վրա գլխավորապես ազդում է «ոմն հայտնի պարոնը Մոսկվայից»: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ առաջին հերթին կախված են հայտնի պարոնից Մոսկվայում, որը խնդիրներ ունի այլ երկրների հետ նորմալ գոյակցության առումով»,-ասել է Քրիստիան Մատիաս Շլագան: «Այդ պատճառով մենք այժմ մի փուլում ենք, երբ ոչ միայն Գերմանիայի, այլ ամբողջ Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ բարդացել են»,- հավելել է նա, հայտնում է baltija.eu-ն: ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանին Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես Հայաստանի վրա, ճնշում գործադրելու մեջ, որի արդյունքում վերջինս ստիպված եղավ որոշում կայացնել Մաքսային միությանն անդամակցելու մասին: Վիլնյուսում կայանալիք ԵՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթաժողովին նախատեսվում էր ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը Հայաստանի ու Եվրամիության միջև, սակայն սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: Photo: us.postimees.ee Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |