Ադրբեջանական հայատյացություն. Ռուս երկրպագուներին Բաքվում հարցաքննում են Հայաստանի հետ կապերի վերաբերյալ![]() 14 հոկտեմբերի 2013 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին հարցեր են տալիս Հայաստանի և ՀՀ քաղաքացիների հետ նրանց կապերի մասին: Ինչպես հայտնում է «Սովետսկի սպորտը», պարբերականի թղթակիցը հետևյալ տեսարանի ականատեսն է դարձել. մոսկվաբնակ Սերգեյ Ն-ն, որն անձնագրում Հայաստանում լինելու մասին նշումներ ուներ, տառացիորեն հարցաքննության է ենթարկվել սահմանապահի կողմից: «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան, ինչո՞վ եք զբաղվում, ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում, կապեր ունե՞ք արդյոք Հայաստանում»,-ահա հարցերի այն ոչ լրիվ ցանկը, որին ստիպված էր նա պատասխանել: Երկրպագուին առաջարկվել է լուսանկարվել անցակետի մոտ, որից հետո նրան ազատ են արձակել: Ռուսաստանցի երկրպագուները մեկնում են Բաքու մասնակցելու համար Ռուսաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների ընտրական խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 15-ին: Ադրբեջանի ու ՌԴ ազգային հավաքականների հանդիպման շեմին տեղի կունենա երկու երկրների երկրպագուների հանդիպումը: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է Ադրբեջանի հավաքականի խաղացողներին 127 հազար դոլար պարգևավճար Ռուսաստանի հանդեպ հաղթանակի համար ԱԱ-2014 վերջին ընտրական խաղում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |