Էդուարդ Շևարդնաձե. Ռուսաստանի համար Սահակաշվիլին ամենացանկալի թեկնածուն էր նախագահի պաշտոնի համար![]() 14 հոկտեմբերի 2013 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վստահ է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Մոսկվայի մարդը» չէ և պատրաստ է նույնիսկ երդվել սրբապատկերի վրա, սակայն նշում է, որ նույնը չի կարող անել Միխայիլ Սահակաշվիլիի պարագայում: «Այսօր կարող եմ երդվել սրբապատկերի վրա, որ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի մարդը չէ, ինչը չեմ կարող ասել Սահակաշվիլիի մասին: Սահակաշավիլին ավելի շատ է Ռուսաստանի մարդը, քան այլ որևէ մեկը: Ռուսաստանի համար Սահակաշվիլին ամենացանկալի թեկնածուն էր նախագահի պաշտոնում: Նմանին նրանք այլևս չեն գտնի: 2008 թվականին նա ստացավ Սահակաշվիլիից այն, ինչ ցանկանում էր և ավելին կստանար, եթե չլիներ Իվանիշվիլին: Այդ պատճառով է Կրեմլն այդքան բարդացնում իրավիճակը Վրաստանի նոր իշխանությունների համար: Նկատի ունեմ իրավիճակն այդպես կոչված սահմանին: Սահակաշվիլիի գործը պրծած է, նա կորցրեց վրաց ժողովրդի վստահությունը և ամենակարևորը՝ Ռուսաստանի վստահությունը»,-վստահ է Վրաստանի նախկին նախագահը, գրում է «Ասավալ-Դասավալի» թբիլիսյան թերթը: ԽՍՀՄ նախկին ԱԳ նախարար Էդուարդ Շևարդնաձեն եղել է Վրաստանի նախագահը 1995-2003 թվականին՝ Զվիադ Գամսախուրդիայի ռեժիմի տապալումից հետո: Սակայն նա բախվել է լուրջ տնտեսական խնդիրների, մաֆիայի ազդեցության աճի և Աբխազիայում ռազմական գործողությունների: Դառնալով Վրաստանի նախագահ՝ չկարողացավ հասնել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վերադարձին և երկրի քաղաքական ու սոցիալական հարցերի լուծմանը: 2008 թվականի աշնանը նա ստիպված եղավ հրաժարական տալ «վարդերի հեղափոխության» արդյունքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |