Բեշիր Աթալայ. Անկարայի համար առաջնային է, որ քուրդ գրոհայինները հեռանան երկրից![]() 14 հոկտեմբերի 2013 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ՔԱԿ գրոհայինները հեռանան երկրի տարածքից, ասել է վարչապետ Բեշիր Աթալայը, հայտնում է Haber 7 հեռուստաալիքը: Ըստ նրա, այս պահի դրությամբ քուրք գրոհայինների հեռացումը գերակայություն է Անկարայի համար: Կալանքի մեջ գտնվող քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արդել ՔԱԿ անդամներին վայր դնել զենքն ու հեռանալ երկրից: Թուրքիայի իշխանություններն, իրենց հերթին, խոստացել էին զենքը վայր դրած բոլոր գրոհայինների համար անվտանգ ելք ապահովել երկրից: Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիան մայիսի 8-ին: Ըստ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, Թուրքիայում մոտ 2 000 գրոհայիններ կային, որոնց 20 տոկոսն արդեն հեռացել է երկրից: 1984 թվականի օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պատերազմ հայտարարեց Թուրքիայի պաշտոնյաներին, որը շարունակվում է մինչ օրս: Մինչ 1999 թվականը ՔԱԿ-ը հանդես էլ գալիս ծայրահեղական պահանջներով՝ միասնական ու անկախ Քրդստանի հռչակում, որը կմիավորի քրդական տարածքները, որոնք այժմ Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի սահմաններում են: 1999 թվականից ի վեր ներկաայցնում է քրդական բնակչության պահանջները՝ ինքնավարության տրամադրում, ազգային ինքնության պահպանում, քրդերի իրավունքների հավասարեցումը թուրքերի հետ, ազգային դպրոցների բացում, քրդական ռադիո և հեռուստահաղորդումների հաղորդումներ: Հակամարտության արդյունքում մոտ 40 հազար մարդ է մահացել: Այժմ քրդական հարցը ամենաքննարկվողներից է Թուրքիայի եվրաինտեգրման լույսի ներքո: Եվրոպան պահանջում է քրդերի ավելի մեծ իքնավարացում, ինչպես նաև նրանց իրավունքների պահպանում:: 2011 թվականի հուլիսի 17-ին քրդական ոչ կառավարական կազմակերպությունների «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» հայտարարեց քրդական ինքնավարության ստեղծման մասին Դիարբեքիր մայրաքաղաքով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |