Ղարաբաղի շուրջ վեճի հանգուցալուծումը պետք է հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը31 մարտի 2006 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումը մնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային ասպեկտը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հիասթափված է առաջընթացի բացակայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի հանդիպումից հետո: «Սակայն, վերջերս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներից հետո նախանշվեց առաջընթացի հնարավորություն 2006 թվականին»,-նշել է Ֆրիդը: Դ.Ֆրիդը հերթական անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կարգովորումը պարտադրել Հայաստանին կամ Ադրբեջանին: «Սակայն, մենք հավանություն կտանք այն լուծմանը, որին կգան երկու կառավարությունները»,-ավելացրել է նա: Ֆրիդը հրաժարվել է մանրամասնել քննարկվող կարգավորումը, ասելով միայն, որ պետք է հարգել ԼՂ ժողովրդի կամքը եւ կան տարածքային ամբողջականության հարցեր: «Ղարաբաղի շուրջ վեճի հանգուցալուծումը, որի արմատները նախկին Խորհրդային Միությունում են, պետք է հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստան այցելելուց հետո, ես մեկնեցի Թուրքիա եւ կոչ արեցի թուրքական կառավարությանը բացել Հայաստանի հետ սահմանը որքան հնարավոր է շուտ»,-ասել է Ֆրիդը: Նա ասել է, որ կցանկանար տեսնել Կովկասի տնտեսական ինտեգրումը դեռեւս մինչեւ ԼՂ շուրջ հակամարտության կարգավորումը: «Դա լավ է ոչ միայն Հայաստանի համար, դա լավ կլինի նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար»,-ասել է նա: Նշենք, որ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը 1990-1994 թթ. ԼՂ շուրջ զինված հակամարտության ժամանակ, ցուցադրելու համար համերաշխությունը Ադրբեջանի հետ, եւ դրանից հետո չի բացել այն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |