Ռուսաստանցի բլոգերները կոչ են անում կոտորել «կովկասցի դիվանագետներին»![]() 16 հոկտեմբերի 2013 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Բիրյուլովոյի իրադարձությունները կրկին սրել են ազգային հարցը Ռուսաստանում: Անկարգությունները, որոնք կիրակի օրը ծավալվեցին Մոսկվայում, ցասման ալիք առաջացրեցին ողջ երկրում: Բիրյուլովոյի իրադարձությունները ամենաքննարկվող թեման էին ռունետում, և ռուսաստանցի բլոգերներն ու օգտատերերը մեկը մյուսի հետևից առաջարկում են «կովկասյան հարցի» իրենց լուծումը: Ռունետի օգտատերերը վրդովված են նաև նրանով, որ կովկասցիները «գրավել են» ոչ միայն ռուսաստանյան շուկաները, այլ նաև նախարարություններից շատերը: Հատկապես քննադատության կենտրոնում է հայտնվել ՌԴ ԱԳՆ-ն: Ինչպես պարզվել է, ՌԴ դիվանագիտական ոլորտի աշխատակիցներից շատերը Կովկասից են, գրում է haqqin.az-ը: Այդ կապակցությամբ այսօր ռուսաստանցի բլոգերները կազմել են դիվանագետների իրենց «սև ցուցակը»: Գևորգյան Կիրիլ՝ իրավական դեպարտամենտի պետ, Դարչիև Ալեքսանդր՝ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն, Կաբուլով Զամիր՝ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն, Ազիմով Անվար՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Ահմեդով Ստանիսլավ՝ Աֆրկկայի դեպարտամենտի փոխտնօրեն, Մալայան Էդուարդ՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Մամեդով Գեորգի՝ Կանադայում ՌԴ դեսկան, Մարգարյան Ռոբերտ՝ Խորվաթիայում ՌԴ դեսպան, Մգելաձե Միխայիլ՝ Մյանմայում ՌԴ դեսպան, Ռամիշվիլի Թեյմուրազ՝ Դանիայում ՌԴ դեսպան, Չխիկվաձե Վլադիմիր՝ Հունաստանում ՌԴ դեսպան, Ավետիսյան Անդրեյ՝ ՌԴ դեսպան Աֆղանստանում, Ակոպով Սերգեյ՝ Բրազիլիայում ՌԴ դեսպան, Բրեգաձե Ալեքսանդր՝ Գվինեայում ՌԴ դեսպան, Ճաղարյան Լեվան՝ Իրանում ՌԴ դեսպան, Շիրինսկի Միրգյաս՝ Ռուանդայում ՌԴ դեսպան և այլոք: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |