Հայաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 57-րդ հորիզոնականում է![]() 17 հոկտեմբերի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 57-րդ հորիզոնականում է.ցուցակում կա 162 երկիր: Ամեն դեպքում այդպես է ասվում Walk Free Foundation ավստրալական իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում։ Վարկանիշային աղյուսակում ցուցանիշները դասակարգված են նվազման կարգով։ Համաձայն Global Slavery Index 2013-ը կազմողների, ՀՀ տարածքում ստրկության մեջ գտնվողում է 10.000-11.000 մարդ։ Lenta.ru-ի փոխանցմամբ, սա կազմակերպության առաջին նման հետազոտությունն է։ Ռուսաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 49-րդն է: Համաձայն հետազոտողների, ՌԴ-ում 490-540 հազար ստրկության մեջ գտնվող կա: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 50-51-րդ տեղում են։ Թուրքիան 90-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 103-րդ։ Ստրկության ամենաբարձր մակարդակը ցուցակը գլխավորող Մավրիտանիայում է: Դրան հաջորդում են Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան, Գաբոնը։ Ամենալավ վիճակում են 160-րդ տեղը կիսող Իսլանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան։ Լավագույն տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան։ Global Slavery Index 2013-ի հեղինակների հավաստմամբ՝ աշխարհում ստրուկ է համարվում մոտ 29.8 մլն մարդ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |