Գորգագործական Kalpakian ընկերությունը հաջողությամբ է աշխատում Արգենտինայում![]() 17 հոկտեմբերի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկեց առաջին հայ-արգենտինական գործարար համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ներկայացուցչական պատվիրակություն Արգենտինայի արտաքին առևտրի նախարար Բեատրիզ Պագլիերիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են առողջապահության, դեղագործության, ՏՏ, սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, էլեկտրոնային սարքավորումների, մեքենաշինության, զբոսաշրջության, տեքստիլ արտադրության, կոսմետիկայի ոլորտների շուրջ 25 ներկայացուցիչներ: Իր արտադրությունը ներկայացնելու և գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանում է գտնվում նաև գորգագործական Kalpakian հայկական գործարանի ներկայացուցիչ Կարլոս Ալվարեսը: Ընկերությունը հիմնադրվել է 1922 թվականին Բուդապեշտում, հետո 1951 թվականին արտադրությունը տեղափոխվել է Բուենոս Այրես: Հաստատությունում 18 հայ է աշխատում, արտադրությունը մեխանիկական է: Կարլոս Ալվարեսը հուսով է, որ իրեն կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել տեղի արտադրողների հետ, առավել ևս, որ ընկերությունը գործընկերային հարաբերություններ ունի աշխարհի 30 երկրների հետ: Գործարար համաժողովի ընթացքում պայմաններ կստեղծվեն հայ և արգենտինացի գործարարների հանդիպումների համար՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել համագործակցության ու գործընկերային կապերի հաստատման համար: Հայ-արգենտինյան գործարար համաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման համար, որոնք դեռևս պատշաճ մակարդակի վրա չեն: Իր ողջույնի խոսքում նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան: Իր հերթին էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ անկախ տարածությունից Արգենտինան խոշոր ներդրող է: Ըստ նրա, միայն 2013 թվականին Արգենտինան շուրջ 46 մլն դոլար է ներդրել հայկական տնտեսության մեջ, մասնավորապես, ավիացիայի և գյուղատնտեսության բնագավառում: Նա հավելեց, որ այդ գործում մեծ է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերություն, «Տիեռաս Դե Արմենիա» ընկերություն): Առաջին հայ-արգենտինական գործարար համաժողովը կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |