Մայիսին նախատեսվում է Մինսկի խբմի այցը տարածաշրջան

PanARMENIAN.Net - 2006 թվականը նոր է սկսվել եւ դեռեւս ղարաբաղյան հակամարտությունը մինչեւ տարեվերջ կարգավորելու հույս կա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրվա վերաբերյալ: «Բանն այն է, որ ժամանակցույցերը չեն համընկնում եւ մեզ համար այժմ դժվար է պայմանավորվել ապագա հանդիպման որոշակի վայրի եւ ժամանակվա մասին: Ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կլինի Մոսկվայում, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը` Վաշինգտոնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան տեղի կունենա մայիսին: Այն ժամանակ էլ հնարավոր կլինի պայմանավորեվլ ԱԳ նախարարների այցի մասին»,-ասել է Յու.Մերզլյակովը` հավելելով, որ հավանաբար ապրիլին տարածաշրջան կժամանի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն:



Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, ապա ռուս համանախագահը նշել է, որ դեռեւս վաղ է դրա մասին խոսելը: «Հանդիպումը պետությունների նախագահների մակարդակով պետք է պատշաճ ձեւով նախապատրաստվի, իսկ դրա համար ժամանակ է պետք»,-նշել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---