Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել![]() 22 հոկտեմբերի 2013 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Քվեբեկ նահանգի բնակչության քանակով թվով երրորդ Լավալ քաղաքում հոկտեմբերի 21-ին բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը: Ինչպես գրում է Asbarez-ը, սա առաջին նման հուշարձանն է այդ քաղաքում: Բոլոր հայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ բացվեց «Խաչելություն, հարություն, վերածնունդ» անվանումը կրող հուշարձանը: Բացմանը նախորդեց օծման արարողությունը: Բացմանը ներկա էին հուշարձանի կանգնեցման կոմիտեի նախագահ Սաքո Յաղուբյանը, կոմիտեի անդամ Հովիկ Թուֆենկյանը և Կանադայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կոմիտեի նախագահ Մհեր Ղարաքաշյանը: Հուշարձանի հեղինակն է Արտո Չաքմաքչյանը, ըստ նրա դա հուսո հուշարձան է: Արարողությանը հանդես են եկել նաև Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, որը կոչ արեց համաշխարհային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանը բացվել է տեղի և դաշնային ղեկավարության ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք ևս խոսել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |