Լալա Շովկեթ. Ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է նաեւ գերտերություններից 4 ապրիլի 2006 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է նաեւ գերտերություններից, որոնց շահերը մեր տարածաշրջանում խաչաձեւվում են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային միասնության շարժման առաջնորդ Լալա Շովկեթը: Նրա խոսքերով, նա դեմ է ռազմական պոպուլիզմին, որի մեջ միայն զինվորական հոխորտանք է տեսնում: «Միջազգային կառույցներին անդամակցելիս Ադրբեջանը պարտավորվել է լուծել այս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով: Ավելին, ինքը հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւն է ասել այդ մասին բազմաթիվ բանակցությունների ժամանակ: Եվ ընդհանրապես, նա, ով պատերազմ է ուզում, ուղղակի սկսում է այն: Ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացը փակուղի է մտել»,-նշել է նա: Ըստ Ազգային միասնության շարժման առաջնորդի, Ռուսաստանը չի ցանկանում վերահսկողությունից բաց թողնել հակամարտությունը: Մյուս կողմից, ԱՄՆ-ն փորձում է շուտափույթ լուծել այն, չէ որ խաղաքարտի վրա հսկայական փողեր են դրված: «Մի խոսքով, մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավարում հազիվ թե լինի»,-ընդգծել է Լալա Շովկեթը, հաղորդում է «Զերկալո» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |