Հայաստանը գնաճով չորրորդ տեղում է ԽՍՀՄ նախկին երկրների թվում

Հայաստանը գնաճով չորրորդ տեղում է ԽՍՀՄ նախկին երկրների թվում

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրության ազգային մարմինների տվյալների վերլուծության, որն անց է կացրել «ԲելՊԱՆ» գործակալությունը, Հայաստանը չորրորդ տեղում է ԽՍՀՄ նախկին երկրների թվում գնաճով: Առաջին տեղում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով Բելառուսն է: 9 ամսում ապրանքներն ու ծառայություններն այդ երկրում թանկացել են 10 տոկոսով:

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 4,7 տոկոսով, երրորդը Ղազախստանն է՝ 3,3 տոկոս: Նրան հաջորդում են Հայաստանը՝ 3,2 տոկոս, Տաջիկստանը, Էստոնիան՝ 2,8-ական տոկոս, Մոլդովան՝ 2,3 տոկոս, Ղրղզստանը՝ 1,6 տոկոս, Լիտվան՝ 0,8 տոկոս, Ադրբեջանը՝ 0,3 տոկոս:

Գների անկում է արձանագրվել Լատվիայում՝ 0,4 տոկոս, Ուկրաինայում՝ 0,6 տոկոս, Վրաստանում՝ 1 տոկոս և Թուրքմենստանում՝ 1,7 տոկոս առաջին կիսամյակում: Ուզբեկստանի վերաբերյալ տվյալներ չկան, հայտնում է gazeta.ua-ն:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ այս ցուցանիշն աճել է 10,3 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-սեպտեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի սեպտեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 8,2 տոկոսով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---