Դավիթ Գալֆայան. Հրեշավոր հանցագործության մասին լռողը ինքն էլ է դառնում հանցակից![]() 28 հոկտեմբերի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Իսրայելում նախկին թուրքաբնակների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը ստիպեց ինձ գրել այս տողերը, ավելի ճիշտ դիմել Իսրայել պետության որոշ հասարակական ու կառավարական գործիչներին, իսկ ի դեմս նրանց նաև բոլոր այն սուբյեկտներին, որոնք խիղճ չունեն և չգիտեն, թե ինչ է պատիվը, կարեկցանքը և նորմալ մարդուն բնորոշ այլ հատկանիշները: Ինձ նյարդայնացնում է ոչ թե այն, որ դուք քաջություն չունեք ճանաչելու Արևմտյան Հայաստանում Թուրքիայի լծի տակ բնակվող 1,5 մլն հայերի ցեղասպանության անհերքելի փաստը, վախենալով նեղացնել ավագ եղբոր Թուրքիային ու նրանից վզակոթին հարված ստանալ, այլ այն, որ անողոքաբար կոտորված 1,5 մլն զոհերի հիշատակը դուք վերածել եք էժանագին ֆարսի ու ոչ պակաս էժանագին նպատակներին հասնելու միջոցի»,-գրել է Իսրայելի հայերի միության ղեկավարը Facebook-ի իր էջում՝ նշելով, որ դա իր անձնական տեսակետն է: Այնուհետև Գալֆայանը հարց է տալիս հայտարարության հեղինակներին, արդյոք նրանք խիղճ ունեն: «Թե՞ Աստծո օրենքները ձեր համար չեն գրված: Հոլոքոսթը վերապրած ժողովրդի կառավարության ներկայացուցիչները թույլ են տալիս իրենց խաղալ 1,5 մլն զոհերի հիշատակի հետ Թուրքիայի հետ մանր քաղաքական խաղի պատճառով: Գո՞ւցե Հոլոքոսթի վառարաններում այրվեցին նաև ձեր հոգիները: Թեև, նույնիսկ այդ ողբերգությունը դուք վերածեցիք բիզնեսի ու փորձում եք մենաշնորհը պահպանել: Բայց ասեմ ձեզ, եթե դուք չեք կասկածում, որ ամեն ինչ չէ աշխահում գնվում գրոշներով, կան նաև այլ արժեքներ, ինչպիսիք են պատիվը, խիղճը, կարեկցանքը: Մտածեք, որ մի օր կանգնելով Տիրոջ առաջ, կարևոր չէ, թե որ Աստծուն եք դուք աղոթում, դուք ստիպված կլինեք պատասխան տալ ձեր արարքների համար, և մի մոռացեք, որ փոքրհոգության մեղքը դռներ է բացում յոթ մահացու մեղքերի համար. հրեշավոր հանցագործության մասին լռողը ինքն էլ է դառնում հանցակից: Բայց դուք ոչ միայն լռում եք, դա մանրուք է ձեր համար: Որքան մարդը պետք է փոքրհոգի լինի, որպեսղի շահարկի միլիոնների ողբերգությունը: Սթափվեք կառավարությունը ներկայացնող պարոնայք, գուցե բավակա՞ն է տականք լինել: Գո՞ւցե ժամանակն է հիշել, որ ձեզ էլ է մայր ծնել, ոչ թե բորենին է լույս աշխարհ բերել, գո՞ւցե փորձեք վերադարձնել ձեզ Մարդու կերպարանքը: Իսրայելում նախկին թուրքաբնակների ասոցիացիայի նախագահ Զալի դը Տոլեդոն կոչ է արել պաշտոնական Անկարային վերականգնել լավ հարաբերությունները հրեական պետության հետ: Ըստ նրա, հակառակ դեպքում Իսրայելը 2015 թվականին չի սատարի Թուրքիային Հայոց ցեղասպանության ուրացման հարցում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |