Անկարայում ցրել են բողոքի ցույցը![]() 28 հոկտեմբերի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ջրով ու արցունքաբեր գազով ցրել է հոկտեմբերի 28-ին Անկարայում կազմակերպված ցույցը: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ, որոնք բողոքում էին ոստիկանության սպա Ահմեդ Սաբազի կողմից Էթեմ Սարսիուլուկի սպանության դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ցույցը ցրելու հետևանքով մի քանի մարդ է տուժել: Հունիսին բախումների հետևանքով 6 մարդ մահացավ, այդ թվում ոստիկաններ: Գործով լսումները կանցնեն դեկտեմբերի 2-ին: Հունիսին Անկարայում ցույցեր տեղի ունեցան ի նշան համերաշխության Ստամբուլի Գեզի հրապարակի ցուցարարների հետ: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար ջրցան սարքեր կիրառեց՝ ցուցարարները փորձում էին չարտոնված երթ կազմակերպել: Ըստ Թուրքիայի ընդդիմադիր մամուլի, փողոց էր դուրս եկել շուրջ 3 մլն մարդ՝ պահանջելով իշխող ԱԶԿ հրաժարականը: Ցուցարարները հավաքվում էին քաղաքի պուրակներում, շատերը մեխակ էին կրում բաճկոնին, որը Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նախընտրած ծաղիկն է: Մեկնաբաններից շատերն արդեն վերջին իրադարձություններն անվանում են «մեխակների հեղափոխություն»: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը կորցրել է լեգիտիմությունն ու ժողովրդի վստահությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |