Սիրիայում իսլամիստները հայկական եկեղեցի են հրկիզել![]() 29 հոկտեմբերի 2013 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա գավառի Թել Աբիդադ քաղաքում իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Ինչպես գրում է Բեյրութում լույս տեսնող Aztag թերթը, հրկիզման ետևում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն է կանգնած: Հոկտեմբերի 27-ին ուշ երեկոյան նրանք հանել են եկեղեցու խաչն ու հրկիզել են եկեղեցին: Վնասվել է եկեղեցու ներքին հարդարանքը: Հայերը Թել Աբիդադում են հաստատվել 1915 թվականից: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, իսկ վերանորոգվել է 1996 թվականին: Մինչ պատերազմը եկեղեցում կիրակնօրյա դպրոց էր գործում: Հայերը Սիրիայում բնակվում են հիմնականում Հալեպ և Դամասկոս քաղաքներում: Մինչ պատերազմը հայկական համայնքը մոտ 80 հազարի էր հասնում: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մոտ 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Photo: aztagdaily.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |