«Վզգլյադ» օրաթերթ. ԱրմենՏելի հիմնական գնորդները կլինեն ՄՀՑ-ն, «Վիմպելկոմը» եւ «Ռոստելեկոմը» 5 ապրիլի 2006 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Հունական OTE հեռահաղորդակցային խումբը Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո, վաճառքի է հանել «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: Գործարքի խորհրդատուն է HSBC բանկը: Վերլուծաբաններն ակտիվը գնահատում են 100 մլն դոլար: ԱրմենՏելի հիմնական գնորդները կլինեն ՄՀՑ-ն, «Վիմպելկոմը» եւ «Ռոստելեկոմը»,-գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը: «ԱրմենՏելը» հազիվ թե հետաքրքրի համաշխարհային խոշորագույն օպերատորներին, գտնում է «Սովլինկ» ներդրումային ընկերության վերլուծական բաժնի պետ Արիֆ Զեյնալովը: «Հայաստանի շուկան բավականին փոքր է եւ դժվար թե կարողանա մեծ եկամուտներ ապահովել, այդ պատճառով գնորդները կլինեն Հայաստանի հարեւան երկրների օպերատորները, առաջին հերթին ռուսական ընկերությունները»,-համոզված է Զեյնալովը: ՄՀՑ եւ «Վիմպելկոմ» ընկերությունները հաստատեցին հետաքրքրությունը «ԱրմենՏելի» հանդեպ: Ընդ որում բջջային օպերատորների ներկայացուցիչները հրաժարվեցին գնահատել ակտիվի հնարավոր արժեքը: Ըստ Ա.Զեյնալովի, «ԱրմենՏելի» գինը մեծ չի լինի մասշտաբների տեսակետից: OTE-ն ձեռք է բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը 1997 թվականին, այդպիսով ստանալով 15 տարվա մենաշնորհի իրավունք: Այդպիսով, եթե համաձայնագիրն ուժի մեջ մնա նաեւ նոր սեփականատիրոջ հետ, ապա նա իրավունք կստանա մենաշնորհը պահպանել եւս 6 տարի: Ելնելով այս հանգամանքից, կարելի է գնահատել ընկերության արժեքը, պարզաբանել է «ԶեբրաՏելեկոմ» ընիկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կուդրինը: «Հարկ է նշել, որ վերջերս վաճառքի էր հանվել «Վրաստանի էլեկտրակապը», եւ պաշտոնյաները գնահատեցին այն 50 մլն դոլար, ենթադրելով, որ սակարկությունների արդյունքում այն կհասնի 100 մլն դոլարի: Վրաստանում եւ Հայաստանում բաժանորդների քանակը մոտավորապես նույնն է: Համապատասխանաբար եւ ակտիվենրի արժեքը մոտավորապես նույնը կլինի»,-նշել է փորձագետը: Բացի այդ, «ԱրմենՏելը» ռուսաստանցի օպերատորներին հետաքրքրում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ակտիվ թրաֆիկի առկայության պատճառով: Ս.Կուդրինը ենթադրել է, որ հետաքրքրվող ընկերությունների թվում կարող է լինել նաեւ «Ռոստելեկոմը»: «Սակայն վերջին պահին խաղի մեջ կարող եմ մտնել տեղի խաղացողները: Այդպես եղավ, օրինակ, Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքի ժամանակ: Օպերատոր դարձավ «ՂարաբաղՏելեկոմը», եւ նրա ետեւում կանգնած մարդիկ շարունակում են էական կշիռ ունենալ Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում»,-ընդգծել է վերլուծաբանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |