Ջեյմս Ուորլիք. Կովկասին խաղաղություն ու բարգավաճում է հարկավոր![]() 31 հոկտեմբերի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հուսով է, որ «նոր ջանքեր կգործադրվեն ու վստահություն կհաստատվի» ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա, իր աշխատանքի իմաստն «երկու երկրների ժողովուրդների ու կառավարությունների կողմից այնպիսի որոշման կայացումն է, որը տևական խաղաղություն կապահովի տարածաշրջանում»: «Տարածաշրջանինծանոթությունսհաստատում է, որ մարդիկ կարգավորում են ուզում և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Եթե հակամարտությունը կարգավորվի, վստահ եմ, դա բարգավաճում կբերի Կովկասին: Ուստի, մենք պետք է որոնենք ու այնպիսի ուղիներ գտնենք, որոնք թույլ կտան մարդկանց ու կառավարություններին հասնել այդ նպատակին»,-ասել է նա: Տարածաշրջանում իրավիճակըվտանգավոր անվանելով՝ Ուորլիքը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սպառազինվել, թեև հակամարտությունը «հայելային հնարավորություններ» ունի, եթե երկու երկրների նախագահներն ընտրեն խաղաղ տարբերակն ու Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդներն առաջին անգամ տևական ընդմիջումից հետո փորձում են բանակցությունների սեղանի մոտ նստեցնել երկու նախագահներին, «կողմերի վստահության մակարդակը կենսական նշանակություն է ստանում»,- նշել է նա: «Հաջորդ շաբաթ մտադիր ենք այցելել տարածաշրջան ու հանդիպել երկու նախագահներին»,-ասել է ամերիկացի համանախագահը Պատասխանելով հանդիպման վայրի ու ժամկետի մասին հարցին՝ դիվանագետն ասել է, որ «դա կախված կլինի նախագահներից»: «Հուսով եմ, դա շուտ տեղի կունենա, բայց նրանցից է կախված»,-ասել է համանախագահը: «Հիմա հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են լայնածավալ բանակցությունների ու որոշման հասնելու համար: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները սպասում են դրան»,- Ուորլիքի խոսքերն է փոխանցում թուրքական Turan գործակալությունը: Ամերիկացի համանախագահն այժմ Բաքվում է: Ավելի ուշ նրան կմիանան Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը: Միջնորդները կայցելեն նաև Երևան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |