Եվրամիությունը հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում 5 ապրիլի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է էներգետիկ անվտանգության նոր եվրաատլանտյան հայեցակարգի մաս կազմել, որի վրա աշխատում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայեցակարգի մշակումը սկսվել է ռուսական գազի սակագների փոփոխության եւ Ուկրաինա առաքումների խափանումներից հետո: «Խոսքը գնում է նոր ԱԷԿ-ների, Տրասնկասպյան գազատարի կառուցման մասին: Այդ նախագծերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար»,-նշել է Օսկանյանը: Իր հերթին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նշել է, որ հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում: Միեւնույն ժամանակ, նա նշել է թե չի կարող ասել կլինի արդյոք ռազմական հարված Իրանին ԱՄՆ-ի կողմից: «ԵՄ-ում գիտեն, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական են»,-ասել է Սեմնեբին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |