Ամասիայում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը![]() 31 հոկտեմբերի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ամասիա գավառի Մերզիֆոն քաղաքում բացվել է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք ժամանակին ապրել են Ամասիայում: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թթ.: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել են Ստամբուլում: Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արման Դիլդիլյանների հայրենիքում՝ Մերզիֆոնում: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 600 լուսանկարներ, որ արվել են Սիվասում, Ամասիայում, Կոնիայում, Մերզիֆոնում 1872-1923 թթ.: Բացման արարողությանը մասնակցել է Մերզիֆոնի քաղաքապետ, Ազատության և արդարության կուսակցության անդամ Իսկենդեր Դողրուն: «Ես հայրենիք եմ բերել իմ ընտանիքին պատկանող լուսանկարներն ու շատ երջանիկ եմ, որ կարող եմ ծանոթացնել այս հողերին»,-ասել է Արմեն Ցոլակ Մարսուբյանը, հայտնում է Dogan գործակալությունը: Photo: hakikatadalethafiza.org Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |