Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիներն այսուհետ կարող են 5 տարով մոռանալ ՌԴ քաղաքացիության մասին

Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիներն այսուհետ կարող են 5 տարով մոռանալ ՌԴ քաղաքացիության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիություն շնորհել այն անձանց, որոնք ենթարկվել են արտաքսման, ռեադմիսիայի կամ դեպորտացիայի ՌԴ տարածքից:

Ըստ գործող օրենսդրության, Ռուսաստանից արտաքսված անձինք հաջորդ 5 տարիներին իրավունք չունեն դիմելու քաղաքացիության համար: Սակայն այն անձինք, որոնք դեպորտացիայի են ենթարկվել կամ ռեադմիսիայի միջազգային պայմանագրերի հիման վրա, իրավունք ունեն մեկնել արտերկիր և անմիջապես դիմել քաղաքացիության համար:

Նոր օրենքը, որով արգելվում է քաղաքացիության տրամադրումը վերոնշյալ անձանց, Պետդուման ընդունել է հոկտեմբերի 25-ին, իսկ Դաշնություան խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 30-ին:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---