Իգոր Պոպով. Ալիևը համաձայն է հանդիպել Հայաստանի նախագահին

Իգոր Պոպով. Ալիևը համաձայն է հանդիպել Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ երկխոսությունը շարունակելու համար, Բաքվում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում»,- ասել է միջնորդը, հայտնում է Interfax-ը: Ըստ նրա, հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:

Իմիջիայլոց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Ստեփանակերտ չեն այցելի, տեղեկացրել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 4-ին ժամանել են տարածաշրջան հերթական այցով, որի նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր այցը տարածաշրջան նրանք սկսել են Բաքվից: Այսօր համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մինչ այդ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Բաքվում եմ, սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին լուրջ խոսակցություն է ակնկալվում»,- գրել էր նա ու անմիջապես հարց տվել. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա՞ն արդյոք վստահության կառուցման այնպիսի միջոցներ, որոնք երկու կողմերի համար էլ ընդունելի կլինեն»:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---