Վրաստանի նոր նախագահը հուսով է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել մեկ տարվա ընթացքում![]() 4 նոյեմբերի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կստորագրվի մեկ տարվա ընթացքում: Նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալությունից հետո Մարգվելաշվիլին առաջին այցը կկատարի Լիտվա: Նա կգլխավորի վրացական պատվիրակությունը Արևելյան գործընկերության գագաթաժողովում, որը կայանալու է Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին: Ակնկալվում է, որ գագաթաժողովում կնախաստորագրվի ԵՄ և Վրաստանի միջև Ասոցացման մասին համաձայնագիրը: Ըստ Մարգվելաշվիլու, դրան կհաջորդի բարդ աշխատանք: «Մենք հուսով ենք, որ 2014 թվականի աշնանն արդեն կկարողանանք ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»: Նախագահական ընտրություններն անցան Վրաստանում հոկտեմբերի 27-ին: Հաղթեց Գեորգի Մարգվելաշվիլին, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Վրաստանի կառավարությունը գլխավորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն ուղղված ԵՄ հարաբերությունների մերձեցմանն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի ու Ուկրաինայի հետ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |