Թուրքիայում հրաժարվում են Խոջալուի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչել![]() 6 նոյեմբերի 2013 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Անկարա գավառի վարչակազմը հրաժարվել է Ղզիլջահամամում ադրբեջանական իշխանությունների ստեղծած թանգարանին «ցեղասպանության թանգարան» անվանումը տալ: Թանգարանը նվիրված է Խոջալուի իրադարձություններին: Ղզիլջահամամի քաղաքապետարանը դիմել էր վարչակազմին, խնդրելով «Խոջալուի ցեղասպանության թանգարան» բացել զբոսայգում, սակայն կտրուկ մերժում է ստացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու առումով՝ նշելով, որ «ցեղասպանություն» եզրույթը չի կարելի իրավաբանական իմաստով օգտագործել և դա կարող է դիվանագիտական խնդիրներ առաջացնել: Մերժում ստանալով, Ղզիլջահամամի քաղաքապետարանն որոշել է այլ կերպ անվանել թանգարանը, գրում է Hurriyet-ը: Հղումներ թեմայով. ![]() Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |