ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մինչև տարեվերջ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացում նկատելի են դրական փոփոխություններ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, կարևոր քայլ եղավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածությունը:

«Մենք քննարկումներ ենք վարում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ»,-ասել է նա:

«ԵԱՀԿ նպատակն է սատարել կողմերին քաղաքական կարգավորման ճանապրահին ու խուսափել այլընտրանքից»,-ասել է Զանիերը:

Այս շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Երևանում Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից անդադար հնչող հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են բանակցային գործընթացի բնույթն ու էությունը, հրադադարի խախտման հաճախակի դեպքերը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նման գործողությունները վնասում են խաղաղ գործընթացին:

«Ըստ իս, ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, ճշտելու համար դիրքորոշումներն ու որոշելու համար թե ինչպես աշխատել առաջիկայում»,-հայտարարել է ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հանդիպման հնարավորությունը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---