Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ից իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ սահմանի բոլոր անցակետերը: Պատճառն անհայտ են: Ինչպես գրում է Turan-ը, նոյեմբերի 6-ին Նախիջևանում Ւրանի հետ սահմանին միջադեպ է տեղի ունեցել. իրանական կողմից կրակ է բացվել Արաքս գետի ադրբեջանական ափին աշխատող տրակտորի ուղղությամբ:

Ադրբեջանը հարցում է ուղարկել գնդակոծության պատճառների մասին, որից հետո էլ փակվել են հսկիչ սահմանային անցակետերը: Հարցման պատասխանը դեռ չի ստացվել:

Այժմ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մի քանի սահմանային անցակետերում Իրան մուտք գործելու թույլտվության են սպասում:

Ադրբեջանական կողմը չի կարող պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի սահմանը: Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանում սահմանի փակումը, ոչ պաշտոնական զրույցներում մաքսատան ներկայացուցիչը խոստովանել է, որ Իրանը փակել է սահմանն առանց պատճառների բացատրության:

Իր հերթին Բաքվում Իրանի դեսպանատունը հաստատել է սահմանի փակման փաստը: Որպես փակման պատճառ իրանական կողմը նշել է սահմանի փակումն Ադրբեջանի կողմից «Շատախտի» անցակետում:

Երկու երկրների սահմանին գործում է 5 անցակետ՝ երկուսը Նախիջևանում, և երեքն Ադրբեջանի հարավում: Ամեն օր սահմանը մի քանի հազար մարդ է անցնում:

Վերջին տարիներին Իրանի ու Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են նկատվում մշակութային ու պատմական հարցերում: Ըստ իրանական կողմի, Ադրբեջանը հայտնի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևիին ներկայացնում է որպես ադրբեջանցի պոետ, յուրացնում է իրանական երաժշտական գործիքները, իսկ հիմա արդեն չովանգ խաղը, ինչն առաջացնում է Իրանի պաշտոնյաների ու մշակութային գործիչների դժգոհությունը:

Ադրբեջանն ոտնձգություններ է կատարում ոչ միայն պարսկական մշակութային ժառանգության դեմ, այլ նաև հավակնում է Իրանի Հյուսիսային Ադրբեջան գավառին, որի բնակչության մեծ մասը թրքալեզու պարսիկներ են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---