Ս. Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն մշտապես աշխատում է ղարաբաղյան հարցով առաջարկների շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ռուսաստանի սահմաներից ոչ հեռու ծավալվող մի շարք հակամարտությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ: Քննարկել են Մերձավոր Արեւելքի դրությունը Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ: Այդ մասին այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:



Նրա խոսքերով, պետք է անել հնարավոր ամեն ինչ գոյություն ունեցող բոլոր հարցերի քաղաքական դիվանագիտական կարգավորման համար: «Դա վերաբերում է նաեւ Բալկաններում տիրող դրությանը, որտեղ բոլորին անհանգստացնում է այն, թե ինչպես կավարտվեն Կոսովոյի ապագայի շուրջ ընթացող բանակցությունները: Բնական է, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: Ռուսաստանը հանդիսանում է այն երեք համանախագահներից մեկը, որոնք կողմերին օգնում են գալ երկկողմանի ընդունելի համաձայնության: Կան համանախագահների վերջին մշակումները, որոնք այժմ դիտարկում են կողմերը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, որ համանախագահներ Ռուսատաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մշտապես աշխատում են այն առաջարկությունների շուրջ, որոնք կարող են դիտարկվել երկրների կողմից բանակցային գործընթացը շարունակելու նպատակով: «Հասկանալի պատճառներով մենք չենք ներկայացնում մանրամասները: Դա մեր սեփականությունը չէ: Դա կողմերի սեփականությունն է: Ես նկատի ունեմ համանախագահների կողմից մշակվող առաջարկները: Մենք հուսով ենք, որ նրանց միջնորդական եւ օժանդակող դերը թույլ կտա կողմերին պայմանավորվել միմյանց միջեւ: Դրանում է կայանում ապագա կարգավորման բանալին»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---