«Հայան» թայֆունը 10 հազար մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում![]() 11 նոյեմբերի 2013 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Հայան» թայֆունն 10 հազար մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում: Փրկարարները մինչ օրս չեն կարողանում հասնել ամենահեռավոր վայրերին: Ըստ ԱՄՆ ՌԾՈւ թայֆունների ուսումնասիրման կենտրոնի գնահատականի, «Հայանի» քամու արագությունը Ֆիլիպիններին մոտենալու պահին կազմել է ժամում 314 կմ: Մի քանի քաղաքներ երկրի կենտրոնական մասում գործնականում ամբողջողվին քանդվել են: Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Ֆիլիպինների կենտրոնական մասով անցած այս տարվա ամենաուժգին «Հայան» թայֆունի հետևանքով Վիսայան կղզիների արևելյան մասում զոհվել է շուրջ 1,5 հազար մարդ, հայտնում է ազգային տեղեկատվկան գործակալությունը: Ըստ առողջապահության ներկայացուցիչ Գլորիա Ֆաբրեգասի, այս պահին արդեն հաստատված է 1563 անձանց մահը, հիմնականում Լեկտե և Արևելյան Սամար գավառներում: Այլ գավառներից ճշգրիտ տեղեկատվություն դեռ չի ստացվել: Աղետի գոտին ձգվում է մինչև 600 կմ: Մինչդեռ, տարերքից ամենատուժած Տակլոբան քաղաքի քաղաքապետ Ալֆրեդ Ռումուալդեսը կտրուկ անհամաձայնություն է հայտնել, ըստ նրա, նվազեցված տվյալների հետ: «Հայտնում են միայն 70 զոհվածների մասին, դա հիմար և ոչ ճշգրիտ հաղորդագրություն է. մենք 138 շրջան ունենք, որոնց մեծ մասը հայտնում է 100 և ավելի զոհերի մասին»,-ասել է նա: Ըստ քաղպաշտպանության ազգային վարչության վերջին հաղորդագրության, երկուշաբթի առավոտյան պաշտոնապես հաստատված է 255 մարդու մահը, այդ թվում Տակլոբանում՝ 86, 35 մարդ անհայտ է կորել: Մինչդեռ Philippines Daily Inquirer թերթը վարչության վրա հղումով այլ պաշտոնական տվյալներ է բերում՝ 709 զոհված և 57 անհայտ կորած: Տակլոբանում երկուշաբթի օրը արտակարգ իրավիճակ է հայտարարվել և պարետային ժամ է սահմանվել բազմաթիվ կողոպուտների ու դիակապտության պատճառով: Ըստ Ռոմուալդեսի, որոնողափրկարար աշխատանքներին հիմնականում խոչընդոտում են թայֆունի հետևանքով կոտրված ծառերն ու էլեկտրահաղորդման սյուները, որոնք փակել են ճանապարհները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Հայան» թայֆունը դասակարգվում է որպես առաջին կարգի արևադարձային փոթորիկ, քանի որ նրա հզորությունը զգալիորեն նվազել է, այնուամենայնիվ, քամու արագությունը հասնում է ժամում 157 կմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |