Բաքվի ռազմատենչ հայտարարությունները նյարդային վիճակ են ստեղծում նրանց մոտ, ովքեր զենք են կրում 7 ապրիլի 2006 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ես չէի ցանկանա մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները եւ կապեր որոնել Կոսովոյի եւ Ղարաբաղի իրավիճակների միջեւ, սակայն սկզբունքային եմ համարում հետեւյալը` հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է լուծվել մի գլխավոր պայմանի կատարման դեպքում` այն է Ղարաբաղի ժողովրդին իր ապագան որոշելու իրավունքը տալու դեպքում»,-«Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարաել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ժամանակի ձգձգումը շահավետ չէ կողմերից եւ ոչ մեկին: «Այլ բան է, որ այդպես են կարծում Ադրբեջանում, քանի որ այնտեղ համարում են, թե լուծումը կարող է ռազմական լինել: Մյուս կողմից, իրոք, Լեռնային Ղարաբաղում աճում է մարդկանց մի նոր սերունդ, որոնք չեն հիշում եւ չգիտեն այլ իրողություն, քան ներկա իրողությունն է, եւ դա դժվար է փոխել: Սակայն մենք ելնում ենք նրանից, որ լուծումը պետք է խաղաղ լինի եւ հիմնվի երկու կողմերի փոխզիջումների վրա»,-ասել է ՀՀ արտգործնախարարը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Բաքվից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին, նյարդայնություն են առաջացնում զինվորների, սպաների եւ բոլոր նրանց մոտ, ովքեր զենք են կրում: «Եվ այն սկսում է կրակել.. Ուշադրություն դարձրեք, որ հրադադարի մասին համաձայնագրի խախտումները կատարվում են ոչ թե Ադրբեջանի եւ Ղարաբաղի ուժերի շփման գծում, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին: Այդպես Բաքուն ազդանշաններ է հղում միջազգային հանրությանը, թե խոսքը գնում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ինչը սուտ է, այլ ոչ բախման մասին Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,-ընդգծել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |