ԵԱՀԿ առաքելության մոնիթորինգի ժամանակ արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից 7 ապրիլի 2006 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում` Բերքաբեր գյուղի մոտ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում կայացել է շփման գծի ռադիոմոնիտորինգ: ԻՆչպես Pan ARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարաի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմից լսվել են կրակոցներ, ինչն էլ արձանագրել են մոնիտորինգի մասնակիցները: Դիտարկման արդյունքներն ամփոփելով` հայկական կողմը գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակով ԵԱՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է ապագայում ռադիոմոնիտորինգը փոխարինել շփման գծի վիզուալ դիտարկմամբ, սակայն ադրբեջանական կողմն առաջարկը մերժել է: Ի դեպ, նույն օրը ռադիոմոնիտորինգին նախորդել էր ԵԱՀԿ ներկայացուցիչների, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի եւ զորամասերի հրամանատարների ճեպազրույցը մարզպետարանում: Ա.Ղուլարյանը մտահոգություն էր հայտնել այն փաստի առթիվ, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի գնդակոծությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |