Մինչև ամսվա վերջ պատրաստ կլինի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը![]() 12 նոյեմբերի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը, ելույթ ունենալով Բիշքեկում «Ղրղզստանն ու Միասնական տնտեսական տարածքը. Իրավիճակը և ինտեգրման հեռանկարները» թեմայով գործարար համաժողովին, հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Մաքսային միությանը Ղրղզստանի ու Հայաստանի անդամակցության հարցերը: Ըստ նրա, գործընթացի տեխնիկական դետալները պետք է մշակվեն 2 ամսվա ընթացքում: «Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Մաքսային միության Ղրղզստանի անդամակցության ճանապարհային քարտեզը»,-ասել է նա՝ հավելելով, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ: Գլազևը հույս է հայտնել, որ «մինչ ինտեգրման հաջորդ փուլի մեկնարկը՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, Հայաստանն ու Ղրղզստանը արդեն ՄՄ կազմում կլինեն», հայտնում է «Նովայա պոլիտիկա» ինտերնետ հանդեսը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հղումներ թեմայով. ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |