Ռ. Քոչարյանն ու Պ. Սեմնեբին քննարկել են Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մշակման ընթացքը 7 ապրիլի 2006 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ձեւավորումը, ինչը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հնարավորություն է տվել Եվրամիության կառույցների հետ հարաբերություններին հաղորդել ավելի համակարգված բնույթ: Պիտեր Սեմնեբին իր հերթին ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը ԵՄ-ի հետաքրքրությունների կենտրոնում է: Բացի այդ, կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման ընթացքին: Կարեւորելով ծրագրի հնարավորինս արագ կյանքի կոչումը, Ռոբերտ Քոչարյանն այն գնահատել է բարեփոխումների հստակ ուղղվածության տեսակետից երկրի զարգացման նոր ռեսուրս: Հյուրի խնդրանքով խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, ՀՀ նախագահը ներկայացրել է վերջին զարգացումները եւ շարադրել Հայաստանի մոտեցումները բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |