19-ամյա հայ երիտասարդին ստիպողական արատաքսում է սպառնում Բաքու 8 ապրիլի 2006 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Անօրինական էմիգրանտ Կարեն Ավանեսյանը, որ Մեծ Բրիտանիա է մեկնել երեք տարի առաջ, չկարողացավ ապացուցել այդ երկրում ապաստան ստանալու իրավունքը, եւ Միացյալ Թագավորության իշխանությունները որոշել են նրան հայրենիք ուղարկել: Ավանեսյանը սովորում էր դպրոցում եւ, ինչպես հայտնում են նրա հարազատները, ապրում էր պետության կողմից տրվող նպաստով, քանի որ աշխատելու իրավունք չուներ: Կարենի հայրը ադրբեջանցի է, թողել է ընտանիքը, երբ տղան շատ փոքր է եղել:Քանի որ Ավանեսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, որը դե-յուրե շարունակում է համարվել Ադրբեջանի տարածք, անգլիացիք որոշել են, որ նրա հայրենիքը Ադրբեջանն է եւ արտաքսելու են Բաքու: Կարեն Ավանեսյանին արդեն հայտնել են, որ ապրիլի 12-ին նրան կնստեցնեն Լոնդոն-Մոսկվա ինքնաթիռը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքից կարտաքսեն Ադրբեջան: Կարեն Ավանեսյանը գտնվում է Լոնդոնի Gatwick օդանավակայանի Tinsley House մեկուսարանում: Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն, մարդուն չի կարելի արտաքսել մի երկիր, որտեղ նրան տանջանքներ են սպառնում, հաղորդում է Մեդիամաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |