Օբաման պատրաստ է Իրանին 10 մլրդ դոլար հատկացնել միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց![]() 15 նոյեմբերի 2013 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ մոտ է Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծմանը, և Իրանին տնտեսական 10 մլրդ դոլարի նպաստավոր պայմաններ է խոստանում: Իսրայելն ու Կոնգրեսը գտնում են, որ իրական գումարը շատ ավելի մեծ է: Իսրայելն ու ԱՄՆ Կոնգրեսի անդամներից շատերը գտնում են, որ չի կարելի հրաժարվել Իրանի դեմ գործող պատժամիջոցներից, քանի դեռ նա չի կասեցրել միջուկային ծրագիրը, չի ապամոնտաժել ցենտրիֆուգերը կամ գոնե չի դադարեցրել ուրանի հարստացումը: Սենատոր Մարկ Քիրքը, որը պատժամիջոցների գործողության ժամկետի երկարացման ջատագով է, հայտարարել է The Daily Beast-ին, որ փակ նիստում Ջոն Քերին ու նախագահի վարչակազմը հակաիսրայելյան դիրքորոշում են որդեգրել: «Մի հավատացեք այն ամենին, ինչ ասում է Իսրայելը»,-այդպիսին էր պետքարտուղարի ուղերձի հիմնական իմաստը: Ջոն Քերին փորձել է փակ նիստում համոզել կոնգրեսականներին ձեռնպահ մնալ Իրանի դեմ նոր պատժամիջոցներից, հայտնում է 9tv.co.il-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |