Հալեպի կենտրոնում հայ է զոհվել![]() 15 նոյեմբերի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հալեպի կենտրոնական Մունշիեի թաղամասում նոյեմբերի 14-ին հրթիռ է պայթել, կան զոհեր և վիրավորներ: Հրթիռի բեկորից մահացել է նաև ավտոբուսի վարորդ, հայազգի Գևորգ Պողոսյանը 1966 թ. ծնված, հայտնում է PERIO NEWS-ը Facebook-յան իր էջում: Սիրիայում հայերը հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը հայ համայնքը հասնում էր մոտ 80 հազարի: Այժմ նրանցից մոտ 10 հազարը հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |