Հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխը Կոսովո կմեկնի մայիսի առաջին տասնօրյակում10 ապրիլի 2006 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների 5-րդ հերթափոխը Կոսովո կմեկնի մայիսի առաջին տասնօրյակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ 34 զինծառայողներից կազմված խաղաղապահների 4-րդ հերթափոխը Կոսովո էր մեկնել 2005 թվականի հոկտեմբերի 19-ին: 4-րդ հերթափոխը առանձնանում է նրանով, որ գումարտակի կազմում են փորձառու զինծառայողներ, որոնք մեկ անգամ արդեն եղել են Կոսովոյում: Նշենք, որ այն գոտին, որտեղ տեղակայված են հայ խաղաղապահները, գտնում է ԱՄՆ պատասխանատվության գոտում: Հայ զինծառայողները, հիմնականում, պաշտպանում են վերահսկիչ-անցագրային կետերը եւ հատուկ նշանակության օբյեկտներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |