Թուրքիան սպառնում է Ավստրալիային խափանել Անզակի օրը Ցեղասպանության ճանաչման դեպքում![]() 16 նոյեմբերի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Ավստրալիային զգուշացնում է չճանաչելՀայոց ցեղասպանությունը՝Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակի շեմին թուրք-ավստրալական հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար: Ի պատասխան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ՚ Ֆարելը նշել է՝ ցավալի է, որ Թուրքիան Անզակի օրվա 100-ամյակն օգտագործում է քաղաքական նպատակներով: Անզակի օրը (Anzac)՝ ապրիլի 25-ը, Ավստրալիայումհիշատակի ազգային օր է: Այն նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 1915 թվականին: Այդ ժամանակ զոհվել էր 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի զինվոր: Ամեն տարի հազարավոր ավստրալացիներ այնտեղ ուխտի են գնում: Թուրքիան հասկացրել է, որ Նոր Հարավային Ուելսի պատգամավորների ներկայությունն Անզակի օրվա 100-ամյակին ցանկալի չէ, քանի որ նրանք 2013 թվականի մայիսին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գրում է The Sydney Morning Herald-ը: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը զգուշացում է արել 2015 թ. ապրիլի 25-ին կայանալիք Գալիպոլի արարողության 8 000 տոմսերի խաղարկության մեկնարկին: Այն սկսվել է նոյեմբերի լույս 15 գիշերն և կշարունակվի մինչև 2014 թ. հունվարի 31-ը: Ինչպես ասել է Չիչեկը The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում, թուրք-ավստրալական հարաբերություններին սպառնացող երկու գործոն կա: Մեկը «Ցեղասպանության համար բոլոր մեղադրանքներին Ավստրալիայի աջակցությունն է, առանց հաշվի առնելու Թուրքիայի կարծիքը, ինչը կարող է պառակտում առաջացնել երկու ժողովրդի միջև և ձախողել Գալիպոլում հիշատակի օրը»: Չիչեկը հորդորել է Նոր Հարավային Ուելսի պատգամավորներին հետ կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավայիյն Ուելս նահանգն ընդունել էր Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ասորիների, հայերի ու հույների ցեղասպանության մասին բանաձևը: Ըստ Ասորական կազմակերպություների դաշինքի գլխավոր քարտորղար Հերմիզ Շահենի, այդ որոշումն աննախադեպ էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչման հարցում: «Այդ ճանաչումը որպես հզոր ուժ կդիմակայի նրանց, ով մինչ օրս անտեսում է կամ ուղղակի ժխտում է քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի ասորիները մշտապես կրում են այդ ցեղասպանության հետևանքները»,- նշել էր նա: Photo: www.smh.com.au Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |