Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնել ֆրանսիական ֆիրմաների համար10 ապրիլի 2006 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ունենալ ֆրանսիական ֆիրմաների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին: Նրա խոսքերով, «Էյր Ֆրանս» ընկերության կողմից կանոնավոր օդային հաղորդակցության բացումը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: «Գլոբալացման պայմաններում քաղաքական հարաբերությունների ցանկացած զարգացում անհնար է առանց տնտեսական կապերի ամրապնդման: Եվ այդ կապակցությամբ ուղիղ օդային հաղորդակցության բացումը մեր երկրների միջեւ շատ կարեւոր է»,-ասել է Անրի Քյունին: Որպես հաջող տնտեսական համագործակցության օրինակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բերել է համատեղ ձեռնարկությունները գյուղատնտեսության, դեղագործության, «Ռենո» ավտոմեքենաների ներկրման ոլորտներում: Միեւնույն ժամանակ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ չվերթի բացումը պայմանավորված է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումով, որի պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերին: Անրի Քյունին նշել է նաեւ հայ համայնքի մեծ դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի հաստատման գործում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |