Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նոյեմբերի 21-22-ին Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՌԴ և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական՝ չորրորդ, նիստին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի առանձնազրույցը. Էրդողանը Ռուսաստանում կլինի աշխատանքային այցով նոյեմբերի 21-22-ին ՌԴ նախագահի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանական է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը, հատկապես Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման լույսի ներքո: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---