Ավստրալիայի համալսարաններում չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքքարթիի միջոցառումները![]() 20 նոյեմբերի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում և Մելբուրնում չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 21-ին կայանալիք Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի Ջասթին Մաքքարթիի միջոցառումները: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia), Ջասթին Մաքքարթին դասախոսություններ կազմակերպելու խնդրանքով դիմել էր Մելբուրնի համալսարանին և Նոր Հարավային Ուելսի նահանգի պատկերասրահին, սակայն մերժում է ստացել: ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով այդ որոշումը, նշել է, որ Ջասթին Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: «Ցեղասպանության մերժումը զոհերի և նրանց ժառանգների դեմ ուղղված վերջին քայլն է: Չենք կարող դավաճանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է նա: ANC Australia-ն նամակ է հղել խորհրդարանի անդամներին՝ իրազեկելով Ջասթին Մաքքարթիի և նրա հայացքների մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |