ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Աֆղանստանին մինչև 2024 թվականը![]() 21 նոյեմբերի 2013 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Աֆղանստանին մինչև 2024 թվականը, գրում է The New York Times-ը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Աֆղանստանի իշխանությունների պայմանավորվածության համաձայն 2014 թվականին երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունը կստանձնի աֆղանական կողմը: ԱՄՆ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի Աֆղանստանին առաջիկա 10 տարիներին: Համաձայնության մեջ ասվում է, որ ԱՄՆ աջակցություն կցուցաբերի նաև դիվանագիտական, քաղաքական, տնտեսական միջոցներով: ԱՄՆ բոլոր գործողությունները կձեռնարկվեն Աֆղանստանի իշխանությունների թույլտվությամբ: Ըստ համաձայնագրի արգելվում է Աֆղանստանի տարածքն օգտագործել հարևան երկրներին, մասնավորապես, Պակիստանին հարված հասցնելու համար: Հոկտեմբերի 11-ին Քերին ու Քարզայը քննարկել են անվտանգության մասին համատեղ պայմանագիրը, որը պետք է մինչև տարեվերջ համաձայնեցվի: ԱՄՆ ռազմական ուժերը պայմանավորվածության դեպքում կարող են Աֆղանստանի տարածքում մնալու իրավունք ստանալ նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական առաքելության ավարտից հետո, որի ժամկետը սպառվում է հաջորդ տարի: Մինչ այդ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով վերջինիս հրամանատարությանը ռազմական գործողությունների 10 տարում իր երկրի կայունությունն ապահովելու անկարողության մեջ: «Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի գործողությունն Աֆղանստանին հսկայական տառապանքներ բերեց, բազում կյանքեր խլեց և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնումների վրա և անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում: Համիդ Քարզայը ևս վեց ամիս կմնա նախագահի պաշտոնում, որից հետո կընտրվի նրա հետնորդը: Photo:AFP Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |