Ավստրալացի խորհրդարանականները դեմ են հանդես եկել Ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորին![]() 21 նոյեմբերի 2013 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ազատական կուսակցության ներկայացուցիչներ Ջոն Ալեքսանդերը և Միշել Ռոուդը դեմ են հանդես եկել Ավստրալիայի դաշնային խորհրդարանում պրոֆեսոր Ջասթին Մաքքարթիի այցին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մերժողական կեցվածքով: Նոյեմբերի 21-ին Մաքքարթին հանդես է եկել խորհրդարանի պալատում երկու-երեք քաղաքական գործիչների առջև: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) նամակ է հղել պատգամավորներին և սենատորներն պրոֆեսորի ժխտողական հայացքների մասին: Մաքքարթիի ելույթին ներկա քաղաքական գործիչների թվում էին Լաուրա Ֆերգյուսոնն ու Մեհմեդ Թիլեմը, որոնք էլ կազմակերպել են այդ միջոցառումը: Նույն օրը պատգամավորներ Ալեքսանդերն ու Ռոուլանդը նամակ են հղել խորհրդարան՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին պատմական իրողությունը: «Ռեվիզիոնիստ Մաքքարթին օգտագործում է խորհրդարանական ամբիոնը իր նպատակներն առաջ մղելու համար, այն է՝ մերժելու համար հայերի, ասորիների ու հույների սիստեմատիկ ոչնչացումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.: Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիան գտնում է, որ Մաքքարթին վարկաբեկել է իրեն: Ցեղասպանության ժխտումը հարված է բոլոր նրանց, ով վերապրել է, ինչպես նաև նրանց հարազատներին»,-ասել է Ալեքսանդերը: Իր հերթին Միշել Ռոուլանդը նշել է. «Իմ տեսակետը լավ հայտնի է, ես հարգում եմ անցյալը, ինչպես հարգում է այն Նոր Հարավային Ուելսի նահանգը մեր կուսակցությունը ներկայացնող նախարար Գլեդիս Բերեկչյանի հետ միասին»: ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը, ողջունելով պատգամավորների ելույթները, նշել է, որ Մաքքարթիի հայացքները չեն կարող ընդունելի լինել ավստրալացի գիտնականների համար: Ցեղասպանության ժխտումը վերջին ակտն է զոհերի ու հաջորդ սերունդների համար: Մենք չենք կարող դավաճանել ողբերգության զոհերի հիշատակը»,-ասել է նա: Ջասթին Մաքքարթին Հայոց ցեղասպանության մերժողականությամբ հայտնի ամենահետևողական պատմաբաններից է, որը մերժելով Ցեղասպանությունը, ներմուծեց «բնակչության փոխանակում» եզրույթը: Ըստ նրա 1912-1923 թթ. հայերը դարձան «բնակչության փոխանակման» ընդհանուր քաղաքականության մասը: Քննադատները նշում են, որ Մաքքարթիի հայկական հարցի մեկնաբանությունները շատ վիճահարույց են : Ըստ քննադատների, նա նկարագրում է «մահմեդական և հայ բնակչության փոխանակումը», ելնելով այն սխալ դրույթից, որ հայերն այն ժամանակ ունեին սեփական պետությունը, որի հետ էլ կատարվում էր փոխանակումը և ներկայացնում է երիտթուրքերի կառավարությունը որպես հայերի ոչնչացմանը մասնակցած անհաղթահարելի պատմական ուժի դրդմամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |