Սալիմ Իդրիս. Սիրիայի ազատ բանակը չի դադարեցնի մարտական գործողությունները «Ժնև-2»-ի ժամանակ![]() 26 նոյեմբերի 2013 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ նրա մարտիկները չեն դադարեցնի մարտական գործողությունները «Ժնև-2»-ի ժամանակ, իսկ ՍԱԲ ներկայացուցիչները չեն մասնակցի նրա աշխատանքին, հայտնում է Reuters գործակալությունը: «Ժնև-2»-ի անցկացման պայմանները նշված ժամկետում անընդունելի են, մենք չենք մասնակցի խորհրդաժողովին»,-ասել է նա: Մինչ այդ ՍԱԲ-ը որպես խորհրդաժողովին մասնակցության պայման առաջ էր քաշել Սիրիայի սահմանադրության կասեցումն ու Ասադի պաշտոնանկությունը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սիրիայից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գրոհայինների հեռացումը, իրաքյան և իրանական զինված ձևավորումների գործողությունների կասեցումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նոյեմբերի 25-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը Ժնևում կանցնի հունվարի 22-ին: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կոչ արեց Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը դադարեցնել կրակը, չսպասելով խորհրդաժողովի մեկնարկին: Սիրիայի ազատ բանակը, որի կազմում հիմնականում Սիրիայի կառավարական զորքերի դասալիքներն են հավաքվել, կազմավորվել է 2011 թվականի հունիսին գնդապետ Ռիադ ալ Ասաադի գլխավորությամբ: ՍԱԲ-ը համարվում է սիրիական ընդդիմության ամենախոշոր զինված խմբավորումներից մեկը: Անդամների թիվը հասնում է 30-50 հազարի: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 120 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումների մի մասը փորձում է շարիաթի կանոններ հաստատել վերահսկվող տարածքներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |