Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները «յուրայինների» համար են, բայց հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի![]() 26 նոյեմբերի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հատուկ նշանակության խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովը Երևանում կայացած մամլո ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, հասցեագրված Հայաստանին ու ԼՂՀ-ին: Ըստ նրա, այդ հակահայկական հայտարարություններն ավելի շատ հասցեագրված են «ներքին շուկային»: Վարդանովը նշել է, որ հայերը միշտ պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի հետ պատերազմին: Վ. Վարդանովը կարծիք է հայտնել, որ «Մերձկասպյան թուրքերի երկիրն Ադրբեջան, իսկ նրանց ադրբեջանցիներ պետք չէ անվանել»: «Ադրբեջանն ավելի հարավում է գտնվում, ժամանակակից Իրանի տարածքում»,-ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի կառավարության որոշմանը 102-րդ ռուսական ռազմակայանին լրացուցիչ տարածքներ տրամադրելու մասին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, ինչպես նաև Գյումրիում՝ Վլադիմիր Վարդանովը նշել է, որ ռուսական ռազմակայանի 5-հազարանոց զորակազմի համար Գյումրիի բազան փոքր է և լրացուցիչ տարածքների տրամադրման որոշումը տրամաբանական է և նույնիսկ որոշ չափով ուշացած: «Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, որի համաձայն պետք է համատեղ ապահովենք Հայաստանի անվտանգությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Իր հերթին քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մեկնաբանելով կառավարության որոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ուժային բևեռ դառնալ և այդ նպատակով համագործակցելու է իր դաշնակիցների, այդ թվում Հայաստանի հետ: Ըստ քաղաքագետի, սպառնալիք կա Թուրքիայի կողմից, ուստի Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն որոշել է տրամադրել տարածքներ ռուսական ռազմակայանին: «Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ արդյունավետ ու տրամաբանական համագործակցություն սկսելու մասին»,-ասել է Շիրինյանը: Ռուսական ռազմակայանը, հավելել է քաղաքագետը, մտադիր է արդիականանալ և ընդլայնվել, իսկ դա բխում է Հայաստանի շահերից ազգային անվտանգության ապահովման տեսակետից: «Ձևավորվում է աշխարհաքաղաքական համագործակցություն Մոսկվայի, Երևանի ու Թեհրանի միջև»,-ասել է նա: ՀՀ կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել համաձայնությանը, ըստ որի Հայաստանը լրացուցիչ տարածքներ կտրամադրի Երևանում տեղակայված ավիաբազային՝ արդիականացման և համալրման նպատակով: «Մասնավորապես, առաջիկայում,-ինչպես հայտարարել է «Նովոստի-Արմենիային» ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը,- «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար նախատեսվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքնե»ր: 102-րդ ռուսական ռազմակայանն Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության կարևորագույն աշխարհաքաղաքական օբյեկտներից է և հայ-ռուսական հարաբերությունների կարևոր բաղադրիչը: Ռազմակայանը գտնվում է Գյումրիում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |