Ստամբուլի դատարանը հրաժարվել է միավորել Դինքի սպանության և Տրաբզոնի ոստիկանապետի գործերը![]() 27 նոյեմբերի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դատարանը հրաժարվել է միավորել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության և Տրաբզոնի ոստիկանության մի քանի աշխատակիցների պարտականությունների կատարման մեջ թերանալու գործերը: Դատարանը հիմնավորեց իր որոշումը նրանով, որ չկան գործերը միավորելու ֆիզիկական և իրավաբանական հիմնավորումներ: Կասկածյալների թվում էր նաև Տրաբզոնի ոստիկանապետ Ալի Օզը: Տարեսկզբին նոր դատավարություն սկսվեց Դինքի գործով այն բանից հետո, երբ Գերագույն վերաքննիչ դատարանը մայիսին չեղյալ համարեց 2012 թ. հունվարի 17-ի իր որոշումը, որտեղ մերժեց հանցավոր ցանցի մեղսակցությունը լրագրողի սպանությանը: Հոկտեմբերի վերջում կրկին ձերբակալվեց կասկածյալ Էրհան Թունջելը, որը մինչ այդ արդարացվել էր բոլոր կետերով, գրում է Today’s Zaman-ը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |