Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Մարոկկոյի հետ12 ապրիլի 2006 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Հայաստանում Մարոկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրին (նստավայրը` Կիեւ) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ Վ. Օսկանյանը հաջողություններ մաղթեց դեսպանին իր պատասխանատու առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական սերտ կապերը, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ համագործակցության զարգացման համար: Այդ առումով նշվեց իրավապայմանագրային դաշտի համալրման եւ պաշտոնական փոխայցելությունների կազմակերպման առաջնահերթությունը: Այնուհետեւ քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին հակամարտությունների կարգավորման շուրջ: Դեսպանը Մարոկկոյի արտաքին գործերի նախարարի անունից Վ. Օսկանյանին հրավիրեց այցելելու Ռաբաթ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |